Վրաստանի նախագահի արծաթե ճարմանդները վաճառվել են տուժածներին օգնելու համար
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիի բարեգործական աճուրդում վաճառել է իր արծաթե ճարմանդները։ Courtyard Marriott հյուրանոցում կազմակերպված աճուրդի ժամանակ դրանք վաճառվել են 4 հազար դոլարով։ Նախնական արժեքը կազմում էր 100 դոլար։ Ճարմանդները գնել է գործարար Նազի Ալասանիան, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Վաճառքի ողջ հասույթը տրամադրվելու է Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին։
Աճուրդը կայացել է «Անուններ» ամենամյա մեդիանախագծի եռահատորյակի շնորհանդեսին նվիրված հանդիսավոր երեկոյի շրջանակներում։ Կազմակերպիչների որոշմամբ՝ բոլոր մրցանակները վերածվել են լոտերի եւ վաճառվել են տեղում։ Տոնական տորթը նույնպես ուղարկել են հեղեղից տուժած երեխաներին։