Դի Կապրիոն դարձել է Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի հովանավորը
ՄիջազգայինԹոբի Մագուայրը, Լեոնարդո Դի Կապրիոն, Էլիզաբեթ Բենքսը եւ ԱՄՆ կինոարտադրության այլ դեմքեր դարձել են ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի հովանավորները։
Դերասանները Լոս Անջելեսում մասնակցել են Մագուայրի տանը կազմակերպված հանգանակության հանդիսավոր արարողությանը։
Պատասխանելով իր տարիքի մասին ընդդիմադիրների քննադատական դիտարկումներին՝ Քլինթոնը նշել է, որ ընտրվելու դեպքում կդառնա երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ կին նախագահը։
Դա իրոք այդպես կլինի, քանի որ ԱՄՆ պատմության մեջ կին նախագահ երբեք չի եղել, փոխանցում է BBC-ն։