Բրիտանական Saxon տեսակի 55 զրահամեքենաներ հասել են Ուկրաինա
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Ուկրաինայի տարածք են հասել բրիտանական 55 Saxon զրահամեքենաներ։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը:
Նա նշել է, որ մեքենաներից 20-նն օգտագործվելու են բուժական-տարհանող, իսկ 35-ը՝ հրամանատարա-շտաբային աշխատանքների համար։
Պաշտոնյայի խոսքով՝ մեքենաներից յուրաքանչյուրի գինը կազմում է 51 հազար ֆունտ ստերլինգ (1,75 մլն գրիվնա)։
Կիևը փետրվարին ևս 20 զրահամեքենա էր ստացել։
Saxon-ը ստեղծվել է 1970-ականներին՝ ոստիկանական АТ-104 զրահամեքենաների հիմքի վրա և բրիտանական ցամաքային զինված ուժերի գործածությանն է հանձնվել 1980-ականներին։
Տասը տարի անց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դուրս էր գրել մեքենաներն ու այն վաճառքի հանել։