Սլովակիայում 140 մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինՍլովակիայի մայրաքաղաքում շուրջ 140 մարդ է ձերբակալվել Եվրամիության միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցի ընթացքում:
AP գործակալության վերջին տվյալներով, ցույցերին շուրջ 8 հազար մարդ է մասնակցել: Բրատիսլավայի որոշ շրջաններում ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, ինչից հետո էլ ձերբակալություններ են սկսվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ցուցարարներից մեկը ոստիկանի դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Ոստիկանական 6 մեքենաներ վնասվել են:
Սլովակիայի ծայրահեղական խմբերը դեմ են հանդես եկել շուրջ 800 միգրանտ ընդունելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Շաբաթվա սկզբին անցկացված հարցումների համաձայն, որի արդյունքները հաղորդել է պետական հեռուստաալիքը, քաղաքացիների ավելի քան 70%-ը համաձայն չէ Եվրահանձնաժողովի առաջարկած քվոտայով փախստականներ ընդունել:
Հունիսի 20-ին ԵՄ միգրացիոն քաղաքականության դեմ ցույցեր են անցկացվել նաեւ եվրոպական մի շարք խոշոր քաղաքներում: Մասնավորապես, ավելի քան 3.500 մարդ մասնակցել է Բեռլինում եւ Փարիզում կայացած ցույցերին: