Սպորտային օդանավ են առեւանգել
ՄիջազգայինՌուսաստանի Տյումենի մարզում անհայտ անձինք երկու սպորտային օդանավ են առեւանգել։ LifeNews-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը, հաղորդում է, որ օդանավերից մեկն արդեն վթարային վայրէջք է կատարել Յալուտորովսկում։
«Յակ-52» եւ Gardan GY-80-160 օդանավերն առեւանգել են Իշիմ քաղաքի «ԴՈՍԱՖ» ավիաակումբի աէրոդրոմից։
Ավելի ուշ տեխնիկական խնդրի պատճառով «Յակ-52»-ը ստիպված է եղել վայրէջք կատարել։ Gardan GY-80-160-ը վայրէջք է կատարել նրա կողքին, վերցրել «Յակ-52»-ի օդաչուին եւ, հատուկ ծառայությունների տվյալների համաձայն, թռչում է Մոսկվայի ուղղությամբ»,-ասել է աղբյուրը։ Ավելի ուշ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Gardan GY-80-160 օդանավն ուղղություն է վերցրել դեպի Պերմ։
LifeNews-ը նաեւ հայտնում է, որ օդանավում են գտնվում ոմն Իլյա Կուդրյաշով եւ Ռամաս Շերմադինը։