«Իսլամական պետության» գրոհայինները ականապատում են Պալմիրա հնագույն քաղաքը
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ականներ և ռումբեր է տեղադրել Սիրիայի կենտրոնում գտնվող Պալմիրա քաղաքի հնագույն հատվածում, որտեղ գտնվում են հռոմեական ժամանակաշրջանի ավերակներ:
Այդ մասին կիրակի օրը հայտնել է Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնը, հաղորդում է Reuters-ը:
Մոնիթորինգային խումբը նշել է, որ հասկանալի չէ, թե արդյոք իսլամիստ գրոհայիննները պատրաստվում էին պայթեցնել հնագույն ավերակները, թե ռումբեր են տեղադրել, որպեսզի հետ պահեն իշխանական ուժերին առաջ շարժվել քաղաքի ուղղությամբ: