Ուկրաինայի աղքատությունը հակասում է բնության բոլոր օրենքներին. Սահակաշվիլի
Միջազգայինnews.am-ը գրում է.
Ուկրաինան իր ռեսուրսներով կարող էր «կերակրել ողջ Եվրոպան», բայց ներկայիս աղքատ տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս նրան դա անել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ֆրանսիական Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում։
Նա հանդիպել է ֆրանսիացի լրագրողների հետ միկրոավտոբուսում, որը ուղեւորվում էր Տատարբունարի։ Նա որպես փոխադրամիջոց ավտոբուսի ընտրությունը բացատրել է նրանով, որ ուզում է ճամփորդել «նորմալ մարդկանց հետ»։
«Ներկայումս Ուկրաինան Եվրոպայում ամենաաղքատ երկիրն է։ Հիմնվելով ՀՆԱ-ի վրա վրա, Ուկրաինան ավելի աղքատ է, քան Մոլդովան, որը ամենաաղքատն էր, ավելի աղքատ քան Հայաստանը, Ալբանիան, Կոսովոն։ Ու դա աղետ է, որովհետեւ եթե համեմատենք Ուկրաինայի ռեսուրսները այլ երկրների ռեսուսրների հետ, դա հակասում է բնության բոլոր օրենքներին»,-ասել է Սահակաշվիլին։
Նրա խոսքով, Ուկրաինայում կան բոլոր պայմանները տնտեսական աճի համար՝ բնական ռեսուրսներ, գրծող ինդուստրիա, կրթված մարդիկ եւ «հեքիաթային հողագործներ, որոնք կկարողանային կերակրել ողջ Եվրոպան»։ Հետեւաբար, եթե ստեղծվի ավելի արդյունավետ համակարգ եւ կրճատել կոռուպցիան, կարելի է շատ արագ հասնել արդյունքի, անգամ պատերազմի պայմաններում, ընդգծել է Սահակաշվիլին։