Մեծ Բրիտանիան կուժեղացնի ռազմական կոնտինգենտը Արևելյան Եվրոպայում՝ Ռուսաստանի դեմ
Միջազգայինtert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիան կուժեղացնի իր ռազմական կոնտինգենտը Արևելյան Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը կիրակի օրը, գրում է korrespondent.net-ը:
«Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ՆԱՏՕ-ն: Կարևոր է հասցնել Վլադիմիր Պուտինին, որ մենք հավատարիմ ենք կոլեկտիվ անվտանգության խնդրին»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով՝ հաջորդ տարի Մեծ Բրիտանիան Արևելյան Եվրոպա կուղարկի հազար զինծառայող, 2017 թվականին՝ ևս երեք հազար: Չորս բրիտանական Typhoon կործանիչները, որոնք պարեկային առաքելություններ են այժմ իրականացնում Բալթիկ երկրներում, կմնան այնտեղ նաև հաջորդ տարի:
Նաև համաձայն գոյություն ունեցող պլանների՝ Բրիտանիայի մոտ կհայտնվի օպերատիվ արձագանքման հատուկ ստորաբաժանում, որը կարող է ուղարկվել «թեժ կետ» երկու օրվա ընթացքում: