Զարիֆ. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են երկարաձգվել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, հուլիսի 1-ից հետո կշարունակվեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը չի պնդում մինչեւ հուլիսի 1-ը միջուկային համաձայնագրի ստորագրման հարցում: Կարծում ենք, որ նախ պետք է լավ համաձայնագիր մշակել: Դա նշանակում է, որ մենք ժամանակային սահմանափակումներ չենք սահմանում: Հնարավոր է՝ ստիպված լինենք եւս մի քանի օրով երկարաձգել բանակցությունները, որպեսզի կարողանանք վերջնական համաձայնագիր կնքել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Զարիֆը:
Ըստ ԻՌՆԱ գործակալության, 2015 թվականի ապրիլին Իրանի հետ միջազգային «վեցյակի» բանակցություններում նշանակալի առաջընթաց արձանագրվեց եւ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր համաձայնեցվեց:
Նախապես ծրագրվում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագիրը մշակել եւ ստորագրել մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը: