ԱՄՆ-ն կիբեր-հարձակման մեջ կասկածում է չինական հետախուզությանը
Միջազգայինnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի կառավարական գերատեսչությունների դեմ հաքերային հարձակման նպատակն ամերիկյան հակահետախուզության մասին տվյալների ստացումն է եղել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած երկու աղբյուրի:
Նրանց տվյալներով, նախորդ հարձակումները հիմնականում իրականացվել են պաշտպանական ոլորտի մասին տեղեկությունների ստանալու համար կամ կոտրել են առեւտրի հետ կապ ունեցող ռեսուրսներ: Իսկ ներկա հարձակումն ուղղված է եղել ներքին կայունության կործանմանը:
Գործակալության աղբյուրները նաեւ պարզաբանել են, որ հաքերները հազվագյուտ Sakula ծրագիր են օգտագործել՝ դեպի համակարգիչներ մուտք ունենալու համար: Այն ավելի վաղ կիրառվել է Anthem Inc բժշկական ապահովագրական ընկերության դեմ հարձակման ժամանակ, որը, ԱՄՆ-ի տվյալներով, կարող էր իրականացնել չինական պետանվտանգության նախարարությունը:
Ըստ Gazeta.ru-ի, հաքերային հարձակման մասին վերջին տվյալները վկայում են այն մասին, որ չարագործները կոտրել են զինվորականների եւ նրանց հարազատների մասին գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի բազան: