Պուտինն այն տարի չի հայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին. վարչակազմի ղեկավար
Միջազգայինtert.am-ը գրում է.
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Պուտինը 2015-ին չի հայտարարի նախագահական ընտրություններին առաջադրվելու իր որոշման մասին:
«Բավականին լավ ճանաչելով Վլադիմիր Վլադիմիրովիչին` կարծում եմ, որ, եթե նա որոշում կայացնի կրկին առաջադրել իր թեկանծությունը, նա այդ մասին չի հայտարարի ընթացիկ տարում: Եվ ինչի՞ համար հայտարարել», - Իվանովի խոսքը մեջբերում է Газета.Ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իվանովը իմաստ չի տեսնում նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու մեջ: