Մումբայում ալկոհոլային թունավորումից զոհերի թիվը հասել է 94-ի
Միջազգայինnews.am-ը գրում է.
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ալկոհոլային թունավորման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 94-ի: Այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
«Այդ ալկոհոլն ավելի քան 150 մարդ է խմել: Զոհերի թիվը կարող է աճել»,- ասել է քաղաքի ոստիկանապետի տեղակալ Դհանաջայ Կուլկարնին՝ հավելելով, որ ներկայում 45 մարդ դեռեւս հիվանդանոցում է:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ոստիկանությունը 5 մարդ է ձերբակալել, որոնք փչացած լիկյորը վաճառել են անապահով աշխատավորներին: Անփութության մեղադրանքով 6 իրավապահներ հեռացվել են աշխատանքից:
Զանգվածային թունավորման մեկ այլ դեպք էլ Մումբայում գրանցվել էր 2004 թվականին: Այն ժամանակ ավելի քան 100 մարդ էր մահացել: