Գերմանիայում պատրաստ են «հաղթահարել» Հունաստանի` եվրոգոտուց դուրս գալը
Միջազգայինtert.am-գրում է.
Գերմանիայի Բունդեսթագում դեմ են հանդես եկել Հունաստանին զիջումներ անելուն` երկիրը եվրոգոտում պահելու համար:
Ինչպես հաղորդում է Rbc.ru-ն` Reuters գործակալությանը հղումով, բավարացի քաղաքական գործիչները` Քրիստոնյա-սոցիալիստական կուսակցությունից, որը կոալիցիայի մեջ է մտնում Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության հետ, իրենց տեսակետն են հայտնել կանցլեր Անգելա Մերկելին:
«Եթե Եվրամիությունը թույլ տա Աթենքին ընթանալ իր անհաշտությամբ, ապա մենք կարող ենք թաղել եվրոն: Կամ Հունաստանը կհայտարարի պարտքի հարցի շուրջ խելամիտ լուծում գտնելու պատրաստակամության մասին կամ երկիրը պետք է լքի եվրոգոտին: ԵՄ-ն ունակ է հաղթահարելու Հունաստանի դուրս գալու հետևանքները», - ասել է Բունդեսթագի ֆինանսական հանձնաժողովի անդամ Հանս Միհելբախը:
Վերջինս նաև կոչ է արել Եվրոպական կենտրոնական բանկին անհապաղ դադարեցնել Հունաստանին վարկ տրամադրելու գործընթացը, քանի որ երկրի կառավարությունը հրաժարվել է կատարել իր հիմնական պարտականությունները:
Անգելա Մերկելն, իր հերթին, Բունդեսթագում իր վերջին ելույթի ժամանակ հայտարարել է, որ անում է ամեն ինչ, որ Հունաստանը մնա եվրոգոտու կազմում: