Թուրքիան ԻՊ-ի համար գլխավոր տարանցիկ ճանապարհ է. ԱՄՆ զեկույց
ՄիջազգայինԱՄՆ-ի 2014 թվականի Ահաբեկչական երկրների վերաբերյալ զեկույցում ընդգծվում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) , «Ալ Նուսրա» եւ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումների մարտիկների համար Թուրքիան հանդիսանում է աղբյուր եւ գլխավոր տարանցիկ երկիր:
Նշվում է, որ չնայած Թուրքիան հանդիսանում է ԻՊ-ի դեմ պայքարում Գլոբալ հանձնաժողովի անդամ, Լիբիայի նման Թուրքիան եւս որեւէ խոչընդոտ չի ստեղծում ԻՊ-ին կամավոր կերպով միանալ ցանկացողների համար վիզայի հարցում:
Միջազգային ԶԼՄ-ները բազմիցս փաստեր են հայտնել այն մասին, որ Թուրքիան ԻՊ-ի մարտիկների համար հանդիսանում է ոչ միայն թիկունքային ապահովման երկիր, այլ նաեւ ահաբեկիչների պատրաստման եւ վարժեցման հանգրվան: