Քաբուլում զինյալները գրոհում են խորհրդարանի շենքը
ՄիջազգայինԱֆղանստանի իշխանությունները զինյալների հարձակումից հետո տարհանում են երկրի խորհրդարանի ստորին պալատը, տեղեկացնում Է տեղական TOLO News հեռուստաալիքը:
Նշվում Է, որ Քաբուլի կենտրոնում գտնվող խորհրդարանական համալիրի առջեւ որոտացել են մի շարք պայթյուններ, ինչից հետո զինյալներն սկսել են շենքի գրոհը:
Անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են անվտանգ վայր դուրս բերել պատգամավորներին ու լրագրողներին: Զոհերի ու տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Ըստ Փաժվակ գործակալության՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: