ԿԺԴՀ-ի առաջնորդը հետեւել է գերձայնային կործանիչների առաջին կին օդաչուների թռիչքներին
ՄիջազգայինԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետեւել է Չժո Կում Հյոնի եւ Լիմ Սոլի՝ երկրում առաջին կանանց ուսումնական թռիչքներին, որոնք վարել են գերձայնային կործանիչներ: Ինչպես հունիսի 22-ին հաղորդել է ՑՏԱԿ լրատվական գործակալությունը, գերագույն գլխավոր հրամանատարը նշել է, որ կին օդաչուները «վարպետորեն են կատարել նույնիսկ տղամարդկանց համար դժվարին առաջադրանքները»:
«Դա հաջողություն է, որով պետք է հպարտանանք ամբողջ աշխարհում»,- գործակալությունը մեջբերել է Կիմ Չեն Ընի խոսքը, որն աղջիկներին անվանել է «երկնային ծաղիկներ»: Որպես խրախուսում նա լուսանկարվել է կին օդաչուների հետ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԿԺԴՀ-ի ղեկավարին ուղեկցել են Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ փոխմարշալ Հվան Բյոն Սոն եւ այլ զորահրամանատարներ: ՑՏԱԿ-ի հաղորդագրության մեջ չի ճշտվում կին օդաչուների մարզումների անցկացման շրջանը: