Եվրամիությունը երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
ՄիջազգայինԵվրամիության խորհուրդը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը երկարացրել Է վեց ամսով: Այդ մասին հաղորդել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը: «Սահմանափակիչ միջոցների երկարացման որոշումն ընդունված Է»,-նշել են ծառայությունում:
ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցները սահմանափակումներ են ներառում Ռուսաստանի գլխավոր պետական բանկերի, պաշտպանական ձեռնարկությունների եւ նավթարդյունաբերության ձեռնարկությունների վարկավորման ոլորտում:
Բացի այդ, ԵՄ-ն սահմանափակումներ Է դրել ՌԴ-ին զենքի ու ռազմական տեխնիկայի, ռազմական տեխնոլոգիաների եւ կրկնակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բարձրտեխնոլոգիական սարքավորումների եւ նավթի արդյունահանման տեխնոլոգիաների մատակարարումների վրա:
ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները չեն վերաբերել Ռուսաստանի գազի արդյունաբերությանը:
Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականի օգոստոսի 1-ից: Դրանք խստացվել են սեպտեմբերին եւ մեղմացվել հոկտեմբերին, երբ ՌԴ-ի նկատմամբ վարկային սահմանափակումների գործողությունից ԵՄ-ի խորհրդի առանձին որոշմամբ մասնակիորեն դուրս են բերվել Ռուսաստանի պետական բանկերի եվրոպական «դուստրերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: