Հիշատակի եւ վշտի օրը Պուտինը հարգել Է Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հիշատակի եւ վշտի օրը հարգել Է Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակը: Պետության ղեկավարն Ալեքսանդրյան այգում ծաղեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմի Հավերժական կրակի մոտ:
Սգո երաժշտության հնչյունների ներքո Պատվո պահակախմբի վաշտի զինվորները տարել են մեխակներով եւ վարդերով հյուսված ծաղկեպսակը՝ երիզված Ռուսաստանի դրոշի եռագույն ժապավենով՝ «Անհայտ զինվորին Ռուսաստանի Դաշնության նախագահից» մակագրությամբ: Պուտինը մոտեցել Է ծաղկեպսակին, ուղղել ժապավենները եւ խոնարհել գլուխը Հայրենական մեծ պատերազմի տարիներին միլիոնավոր ընկածների հիշատակին: Դրանց հետո հնչել Է Ռուսաստանի Դաշնության օրհներգը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարի հետ մեկտեղ սգո արարողությանը մասնակցել են ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնության խորհրդի եւ Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Սերգեյ Նառիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, կառավարության անդամներ եւ խորհրդարանականներ:
Դրանից անմիջապես հետո «Ելի՜ր, երկիր հսկայական» լեգենդար երգի հնչյունների ներքո, որը կատարում Էր զինվորական նվագախումբը, արարողությունը շարունակվել Է Մոսկվայի կայազորի հանդիսավոր երթով, որը ներկայացնում են զինված ուժերի երեք տեսակներ՝ ցամաքային զորքերը, ռազմաօդային ուժերը եւ ռազմածովային նավատորմը:
Այնուհետեւ նախագահը մեխակներ Է դրել հերոս քաղաքների հուշարձաններից յուրաքանչյուրի մոտ՝ հարգելով դրանց պաշտպանների հիշատակը:
1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա: Առաջին իսկ օրը զոհվեցին Կարմիր բանակի հազարավոր զինծառայուղներ եւ խաղաղ բնակիչներ, ոչնչացվեցին 1,2 հազար ինքնաթիռ, տանկ եւ հրանոթ: Վերջին պաշտոնական տվյալներով՝ պատերազմում զոհվել են ավելի քան 26 միլիոն խորհրդային քաղաքացիներ եւ զինծառայողներ: