Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Ադենի միջազգային օդանավակայանը
ՄիջազգայինԱրաբական դաշինքի օդանավերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ռմբակոծել են Եմենի տարբեր շրջանները: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, մասնավորապես ռմբակոծվել են շիա ապստամբների` հոուսիների դիրքերը Ադենի միջազգային օդանավակայանի մերձակայքում, Ադենի նահանգի Քարիթեր քաղաքը:
Միևնույն ժամանակ, շարունակվում են բախումները Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցների և հոուսիների միջև բախումները Թաիզ քաղաքի Ալ Արբային փողոցում, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Ջաբալ Ջարրայի շրջանում:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց Նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: