Իրանի հետ բանակցությունների տապալման դեպքում պատժամիջոցները պետք է վերականգնվեն
ՄիջազգայինԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տապալման դեպքում այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեխանիկորեն պետք է վերականգնվեն: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:
«Ես մեկ ժամ շարունակ բանակցություններ եմ անցկացրել Իրանի ԱԳ նախարարի հետ: Ֆրանսիան ցանկանում է կայուն համաձայնություն կնքել: Դա նշանակում է, որ այն պետք է ներառի Իրանի հետազոտական եւ միջուկային հզորությունների արտադրական երկարաժամկետ սահմանափակումներ, անհրաժեշտության դեպքում, ներառելով ռազմական օբյեկտները: Հարկավոր է նաեւ դիտարկել պատժամիջոցների վերականգնումը, եթե Իրանը խախտի պարտավորությունները»,- նշել է Ֆաբիուսը: