Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն հարկ կլինի ժամանակավորապես լքել Բուքինգհեմյան պալատը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքսը, հնարավոր Է՝ հարկադրված լինեն ժամանակավորապես մեկնել Բուքինգհեմյան պալատից: Այդ մասին հունիսի 24-ին գրել Է The Daily Telegraph-ը:
Այս որոշումը կապված Է թագավորական նստավայրի պլանավորված ընդգրկուն նորոգման աշխատանքների հետ: Մասնավորապես, վերանորոգման կարիք ունեն ջրատար համակարգը եւ Էլեկտրահաղորդալարերի ցանցը, որոնք չեն փոխվել 1952 թվականից:
Նորոգման աշխատանքների արժեքը կարող Է կազմել շուրջ 237 մլն դոլար:
Ինչպես նշում են լոնդոնյան հրատարակությունները, 89-ամյա Եղիսաբեթ Երկրորդն այդ նստավայրում Է անցկացնում իր ժամանակի առնվազն մեկ երրորդը:
1837 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Վիկտորյա թագուհին պալատը հայտարարեց Մեծ Բրիտանիայի միապետների գլխավոր նստավայր, թագավորական ընտանիքը կարող Է այն լքել երկար ժամանակով:
Նորոգման համար պահանջվող ստույգ ժամանակը չի ճշտվում:
Վերանորոգման ընթացքում միապետներն ապրելու են Վինձորյան պալատում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: