5.8 մագնիտուդով երկրաշարժ Ալյասկայում
ՄիջազգայինԱՄՆ Ալյասկայի նահանգի տարածքում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցման էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Անքորիջից 125 կմ հեռավորության վրա, գրում է Gazeta-ն։
Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 104.9 կմ խորության վրա։ Ավերածությունների եւ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։