«Գրինպիսի» ակտիվիստները բարձրացել են Նոր Զելանդիայի խորհրդարանի շենքի վրա
Միջազգային«Գրինպիսի» չորս ակտիվիստներ Վելինգտոնում բողոքի ակցիա են կազմակերպել Նոր Զելանդիայի խորհրդարանի շենքի սյունավոր անդաստակում՝ ցուցապաստառ եւ արեւամարտկոցներ թափահարելով, տեղեկացնում Է BBC-ը:
Բնության պաշտպանների խոսքով՝ իրենց չի բավարարում այլընտրական Էներգետիկայի եւ գլոբալ տաքացման դեմ պայքարի ոլորտում երկրի քաղաքական գործիչների «ձախողումը»:
Ոստիկանությունը պնդում Է, որ գրինպիսականները՝ խորհրդարանի տանիք ներթափանցելով՝ խախտել են հասարակական անվտանգությունը:
Էկոակտիվիստները պնդում են, որ նորզելանդական հասարակությունը նախկինի պես չափազանց կախված Է հանքային վառելիքից:
Կարգի պահապանները հորդորում են, որ «Գրինպիսի» անդամները կամավոր իջնեն տանիքից:
«Մենք շատ լրջորեն ուսումնասիրում ենք այս միջադեպը եւ փորձում ենք դրանից դասեր քաղել մեզ համար»,- ընդգծել Է խորհրդարանի պահպանության ծառայության ղեկավար Դեւիդ Սթվենսոնը: