Ռուսաստանն ագրեսիվ պլաններ չունի եւ ոչ մեկին չի սպառնում. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ՌԴ-ն ագրեսիվ պլաններ չունի, եւ համաշխարհային ասպարեզում երկիրը ոչ մեկին չի սպառնում, իսկ բոլոր վիճելի հարցերը Մոսկվան ձգտում Է լուծել բացառապես քաղաքական միջոցներով, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանն աշխարհի առջեւ բաց երկիր Է, որը հանդես Է գալիս բոլոր նրանց հետ համագործակցության եւ գործընկերության ամրապնդման օգտին, ովքեր դրան պատրաստ են,- ընդգծել Է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով ի պատիվ բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:- Մենք չունենք եւ չենք կարող ունենալ ագրեսիվ պլաններ: Մենք ոչ մեկին չենք սպառնում եւ ցանկացած վիճելի հարցեր ձգտում ենք լուծել բացառապես քաղաքական միջոցներով, հարգանքով ենք վերաբերվում միջազգային իրավունքին եւ մյուս երկրների շահերին»:
Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն զինված ուժերի զարգացումը, քանի որ ուժեղ բանակը երաշխավորում Է ՌԴ-ի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ներկայիս ռիսկերի պայմաններում, որոնք այդ թվում առկա են անմիջականորեն երկրի սահմանների մոտ, հայտարարել Է նախագահը: