Հուլիսին Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժությունները
ՄիջազգայինՎրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի եւ Լատվիայի զինվորականները կմասնակցեն ՆԱՏՕ-ի Agile Spirit-2015 զորավարժություններին, որոնք հուլիսին կանցկացվեն Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմաբազայում: Այդ մասին հայտարարել Է Եվրոպայում դաշինքի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ Ադրիան Բրեդշոուն:
«ՆԱՏՕ-ն Վրաստանին օգնում Է պաշտպանունակության զարգացման, ռազմական կրթության ու զորավարժությունների անցկացման հարցում: Այս տարի Վրաստանում կստեղծվի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական կենտրոն: Իսկ հուլիսին կանցկացվեն Agile Spirit-2015 բազմազգ զորավարժությունները»,-
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններին, որոնք մշակվել են Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի շրջանակներում, վրացական կողմից կմասնակցեն չորրորդ մեքենայացված բրիգադի 42-րդ գումարտակի անձնակազմը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ծովային հետեւակայինների կորպուսի մինչեւ 220 զինծառայողներ: