Թուրքական ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
ՄիջազգայինTurkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Կոպենհագենում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Իրավապահների խոսքով, անձնակազմն օդանավը վայրէջքի է տարել կասկածելի պայուսակի հայտնաբերումից հետո, որը որեւէ մեկին չի պատկանում:
Ըստ Gazeta-ի, ներկայում օդանավի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները տարհանվել են, մասնագետները ստուգում են պայթուցիկ սարքի առկայությունը: