Սոչիում հնարավոր են սելավներ եւ սողանքներ. ԱԻՆ
ՄիջազգայինՍոչիում սելավներ եւ սողանքներ կարող են լինել: Նախազգուշացումը տարածել է ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը:
«Կրասնոդարի երկրամասում հնարավոր են առատ տեղումներ, քամու ուժգնացում, գետերի մակարդակի բարձրացում, ամպրոպ, որոնք կարող են վնասել էլեկտրահաղորդման գծերը, բնակելի տների եւ սոցիալական օբյեկտների տանիքները, կամուրջները: Հնարավոր են նաեւ սողանքներ, ծառերի անկում»,- ասված է հաղորդագրությունում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սեւծովյան ափին պտտահողմի առաջացման հավանականություն կա:
Իսկ Սոչիում, որտեղ հինգշաբթի ամբողջ օրը պայքարում էին հորդառատ տեղումների հետեւանքները վերացնելու համար, նորից անձրեւ է գալիս: