ԵԽԽՎ-ն Ռուսաստանին ագրեսոր է ճանաչել Ուկրաինայի հարցով բանաձևով
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Դոնբասում հակամարտության հետևանքով կորած անձանց հարցով բանաձև է ընդունել:
«Գազետա»-ն հայտնում է, որ այդ բանաձևով Ռուսաստանի Դաշնությունը ագրեսոր-պետություն է ճանաչվել, իսկ Ղրիմը` օկուպացված տարածք: Հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ներկա 55 մասնակցից 7-ն է դեմ քննարկել Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու հարցով:
Նույն բանաձևով Ուկրաինային պարտավորեցվում է աջակցություն ցուցաբերել այն մարդկանց ընտանիքներին, ովքեր անհետ կորել են: