Սիրիական Դարաա քաղաքը բանակի վերահսկողության տակ է
ՄիջազգայինԴարաայի նահանգապետ Մուհամմադ Խալիդալ Հունուսը հունիսի 26-ին հերքել է զինված խմբավորումների առաջընթացի վերաբերյալ տեղեկությունը, համաձայն որի նրանք հաջողություններ են գրանցել Աթման գյուղաքաղաքում:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նահանգապետ Մուհամմադ Խալիդ ալ Հունուսը հաստատել է, որ քաղաքում իրավիճակը բանակի վերահսկողության տակ է, և ահաբեկիչները, որոնք այսօր առավոտյան տարբեր զենքերով հարձակվել են քաղաքի վրա, չեն կարողացել մտնել այնտեղ կամ նրա շրջակայքում գտնվող գյուղեր: Նա նաև պարզաբանել է, որ սիրիական բանակի ստորաբաժանումները մեծ վնասներ են հասցրել ահաբեկչական կազմակերպություններին: Նահանգապետի խոսքով՝ Դամասկոս-Դարաա ճանապարհը նույնպես բանակի վ երահսկողության տակ է:
Սիրիական օդային ուժերը «Իսլամական պետության» թաքստոց են ոչնչացրել Համայի վարչական շրջանի գյուղերում: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, օդային ուժերը Հասաքեի նահանգի Սախր, Դաուդիա, Սալայա բնակավայրերում ԻՊ-ի թաքստոցներ են ոչնչացրել: Արդյունքում ահաբեկիչների շարքերում տասնյակ զոհեր ու վիրավորներ են արձանագրվել:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Ավելիքանչորստարիշարունակվողբախումներիզոհէդարձել 220 հազարիցավեիմարդ: