Դավութօղլուն հայտարարել է մեջլիսի խոսնակի իրենց թեկնածուի անունը
ՄիջազգայինԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է նորընտիր խորհրդարանի խոսնակի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուի անունը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը, ԱԶԿ-ի առաջադրած թեկնածուն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսմեթ Յըլմազն է:
Ավելի վաղ Թուրքիայի մեջլիս մտած մյուս կուսակցությունները ևս հայտարարել էին խոսնակի պաշտոնում իրենց թեկնածուների անունները: Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածուն Դենիզ Բայքալն է, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածուն` Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը, «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուն` Էքմելեդդին Իհսանօղլուն: