ԻՊ-ն իսլամիստական խմբավորումների 12 անդամների է գլխատել
ՄիջազգայինԻՊ-ն համացանացում տեսանյութ է տեղադրել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են նրանք գլխատում այլ իսլամիստական խմբավորումների 12 անդամների:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նրանց թվում «Ջեյշ ալ իսլամ», «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների անդամներ են եղել, ովքեր ԻՊ-ի դեմ կռվել են Դամասկոսի Արևելյան Ղուտայի մարտերի ընթացքում:
Սիրիացի ակտիվիստները տեղեկացրել են, որ «Իսլամական պետությունը» Սիրիայի Դեր Զոր նահանգի ալ Մայադին քաղաքում 42 եզդի կանանց է վաճառել: Վաճառքն ընթացել է քաղաքի իրենց նստավայրերից մեկում: Կանանց վաճառքի գները տատանվել է 500-2000 դոլարի սահմաններում:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են ապստամբներ 80 երկրից: