Ահաբեկչության պատճառով Օլանդը ԵՄ-ի գագաթնաժողովից շտապ կարգով վերադառնում Է Ֆրանսիա
ՄիջազգայինՖրանսիայի Սեն Կենտեն Ֆալավիե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործողության կապակցությամբ հունիսի 26-ին Ելիսեյան պալատում տեղի կունենա երկրի պաշտպանության խորհրդի խորհրդակցություն: Այդ մասին հայտնել է հանրապետության նախագահի վարչակազմը:
Նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ կարգով Ֆրանսիա Է վերադառնում Բրյուսելից, որտեղ նա մասնակցում Է Եվրամիության գագաթնաժողովին: Օլանդը կգլխավորի Պաշտպանության խորհրդի նիստը, իսկ այնուհետեւ ելույթ կունենա լրատվամիջոցների առջեւ:
Հունիսի 26-ին ավելի վաղ երկու մարդ ավտոմեքենայով խոյահարել են Սեն Կենտեն Ֆալավիե քաղաքի (Լիոնից ոչ հեռու) Air Products ձեռնարկության դարպասը եւ մխրճվել պահեստավորված գազի բալոնների մեջ: Տեղի ունեցել պայթյուն: Նախնական տվյալների համաձայն՝ զոտվել Է մեկ մարդ, եւս տասը լրջորեն տուժել են: Ձեռնարկության մուտքի մոտ գտել են դրոշ՝ իսլամիստական կարգախոսներով, եւ գլխատված մարմին:
Ինչպես նշվում Է, ֆրանսիական ժարդարմերիան բռնել Է ահաբեկչական գործողությունը կատարելու մեջ կասկածվող մեկին, որին հարցաքննում են:
Պատահարի վայր Է ուղեւորվել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը: Գործարան են ժամանել շրջանի դատախազը, տեղական իշխանության ներկայացուցիչները: Կատարվում Է ահաբեկչական գործողության ենթարկված ձեռնարկության աշխատողների շտապ տարհանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: