Թաիլանդում 36 մարդ արձակվել է կորոնավիրուսի համաճարակային կարանտինից
ՄիջազգայինԹաիլանդում 36 մարդ արձակվել է MERS համաճարագային կարանտինից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, երկրում միակ Մերձավորարևելյան սուր շնչառական ախտանիշով (MERS) հիվանդ, Օմանի 75-ամյա քաղաքացու հետ հիմնականում շփում ունեցել էին նրա բարեկամները:
Թաիլանդի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կարանտինում գտնվող անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Կարանտինի տակ, բացի 75-ամյա ծերունու բարեկամներից, գտնվոմ էին տաքսու երկու վարորդ, օդանավի ուղևորները, ովքեր թռիչքի ժամանակ նստած էին հիվանդի կողքին, հիվանդանոցի բժիշկական անձնակազմը, որտեղ Օմանի քաղաքացին գտնվում էր սրտանոթային հիվանդության բուժման նպատակով: Սակայն հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել էր MERS կրոնովիրուսը: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն` հիվանդի վիճակը օր օրի գնում է դեպի լավացման: