Իրաքում բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել
ՄիջազգայինԻրաքի իշխանությունները հայտնել են Սադամ Հուսեյնի ժամանակների ամենաբարձրագույն պաշտոնյաներից մեկի կալանավորման մասին:
Երկրի վարչապետ Հայդեր Աբադին հայտարարել է, որ Քիրքուք նահանգում ձերբակալել են Սադամ Հուսեյնի ժամանակ իշխող «Բաաս» կուսակցության նախագահ Աբդ Բաքի Սադունին: Նա նաեւ ղեկավարում էր Բաղդադի ապստամբներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրան ձերբակալելու գտնելու եւ ձերբակալելու գործողությունները շարունակվել են շուրջ մեկ տարի: