Իրանը կարող է հարստացված ուրանի վաճառք սկսել
ՄիջազգայինԻրանը կարող է հարստացված ուրանի վաճառք սկսել ատոմակայանի համար միջուկային վառելիքի միջազգային շուկայում:
Ինչպես հաղորդում է Коммерсант-ը` Associated Press-ին հղումով, իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում բազմիցս քննարկվել է հարստացված ուրանի հետագա կիրառման հարցը, որը ԱՄՆ-ն պնդում էր վաճառել կամ դուրս բերել երկրից:
Իրանական կողմը սկզբնական շրջանում բացառապես մերժում էր այդ տարբերակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է երկարաձգել Իրանի հետ բանակցությունները ժամկետը, որը սահմանված է հունիսի 30-ին: