Սպանել են ԻՊ-ի հայտնի հրամանատար՝ Աբդալա Մուհամեդ Հորանիին
ՄիջազգայինԻրաքում Միջազգային կոալիցիայի կողմից իրականացրած օդային հարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտնի հրամանատարներից մեկը՝ Աբդալա Մուհամեդ Հորանիին, գրում է rg.ru-ն։
Բացի այդ, Մոսուլում կրակահերթերի ժամանակ սպանվել են ԻՊ-ի 10 գրոհայիններ, ովքեր ուղեկցելի են եղել Հորանիին։
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում, նաև «խալիֆայություն» հռչակել։ Նախօրեին այն ստանձնել է Քուվեյթում և Թունիսում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը։