Ռուսաստանի քաղաքականությունը ԵՄ-ի համար սպառնալիք է. Դոնալդ Տուսկ
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Դանիայի նորընտիր վարչապետ Լարդ Լյոկե Ռասմուսենին ուղղված շնորհավորական ուղերձում Ռուսաստանի քաղաքականությունը ներառել է կլիմայի փոփոխության, տնտեսության վերականգնման և ահաբեկչության հետ կապված խնդիրների շարքում, գրում է interfax.ru-ն։
«Բազմաթիվ մարտահրավերները, որոնք կանգնած են Եվրամիության առջև, ճիշտ այնպիսին են, որոնց հետ բախվում է նաև Դանիան։ Դրանցից են՝ կլիմայի փոփոխությունը, տնտեսության վերականգնումը, ահաբեկչությունը և աշխարհաքաղաքական սպառնալիքները Ռուսաստանի կողմից»,- գրել է նա իր շնորհավորական ուղերցում։
Դոնալդ Տուսկը հույս է հայտնել, որ Դանիան նոր կառավարությամբ հանդերձ կշարունակի կառուցողական ներդրումներ կատարել Եվրոպական միության զարգացման և կատարելագործման գործում։