Ցիպրասը հույներին կոչ է արել դեմ քվեարկել ԵՄ-ի և ԱՄՀ-ի պայմաններին
ՄիջազգայինՀունաստանի խորհրդարանը շաբաթ գիշերը լույս կիրակի հավանության է արժանացրել հանրաքվեի անցկացումը, որի ժամանակ քաղաքացիները պետք է որոշեն` արդյոք երկիրը պետք է ընդունի՞, թե՞ մերժի միջազգային վարկատուների հետ համաձայնագիրը` պարտքային ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խորհրդարանին ուղղված իր ուղերձում երկրի քաղաքացիներին կոչ է արել հանրաքվեի ժամանակ վճռական «ոչ» ասել «ստորացուցիչ» առաջարկություններին, որը միջազգային վարկատուներն անում են Աթենքին` կապված նրանց բազմամիլիարդանոց պարտքի և նոր պարտքերի փոխառության անհրաժեշտության հետ:
«Վարկատուների համար կգա օրը, երբ նրանք կհասկանան, որ Հունաստանը չի հանձնվի, որ Հունաստանի համար խաղը դեռևս ավարտված չէ: Ես վստահ եմ, որ հույն ժողովուրդը վճռական «ոչ» կասի վերջնագրին»,- ասել է Ցիպրասը:
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը իր հերթին Հունաստանին զգուշացրել է, որ առաջիկա հանրաքվեն իրավական ուժ չի ունենա: