Թունիսում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները
Միջազգայինtert.am-ը գրում է.
Թունիսի իշխանությունները ձեռնարկում են երկրում անվտանգության ռեժիմի ուժեղացման միջոցառումներ ուրբաթ օրը Սուս զբոսաշրջային քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 39 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:
Երկրի ներքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարել է զբոսաշրջային գոտիների հսկողության համար հավելյալ մինչև հազար իրավապահ ներգրավելու մտադրության մասին:
Ուրբաթ օրը Թունիսում ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց վրա «Իմպերիալ» հյուրանոցի լողափին:
Ներքին գործերի նախարար Նաժեմ Գարսալիի խոսքերով՝ հյուրանոցի անվտանգության ծառայությունը ժամանակին չի տեղեկացրել ոստիկանությանը իր լողափի տարածք ներխուժած տղամարդու մասին, ով սկսել է կրակել հանգստացողների վրա:
Գարսալին ընդգծել է, որ ահաբեկչին կարելի էր կանգնեցնել մինչ հարձակում գործելը: Նա նաև կարծում է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել բոլոր ուժային կառույցների աշխատանքների վատ կոորդինացման պատճառով: