Միջազգային տիեզերակայան բեռներ տանող ամերիկյան հրթիռը պայթել է թռիչքից հետո (լուսանկարներ)
Միջազգայինtert.am-ը գրում է.
Ամերիկյան Falcon 9 հրթիռը, որը բեռներ էր տանում Միջազգային տիեզերակայանի համար, պայթել է մենկարկից հետո:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել թռիչքի 3-րդ րոպեին մոտ 45 կմ բարձրության վրա:
Անհաջող թռիչքի պատճառները ճշտվում են: ՆԱՍԱ-ից` Ամերիկյան տիեզերական գործակալությունից, առայժմ հայտնել են, որ «ինչ-որ բան խափանվել է»: Կառույցը հաստատել է, որ հրթիռը «ոչնչացվել է»:
Հրթիռը պետք է 1952 տոննա ապրանքներ հասցներ միջազգային տիեզերակայանի անձնակազմին, այդ թվում` մթերք և սարքավորումներ, մասեր տիեզերակայանի համար, գիտական հետազոտությունների նյութեր, բաց տիեզերք դուրս գալու հարմարանքներ:






