Ստամբուլում ոստիկանությունը ցրել է գեյ-շքերթը
Միջազգայինnews.am-ը գրում է.
Թուրքիայի ոստիկանությունը ցրել է Ստամբուլի կենտրոնում հավաքված ամենամյա գեյ-շքերթի մասնակիցներին: Իշխանությունները ջրցան մեքենաներ եւ ռետինե փամփուշտներով զենք են կիրառել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ցույցի մեկնարկից գրեթե անմիջապես հետո ակցիայի մասնակիցներին կոչ են արել ցրվել: Հատուկ նշանակության ջոկատայիններն ուժ են կիրառել, երբ Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ մեծ թվով մարդիկ են հավաքվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Թուրքիայում նույնասեռականությունը հանցագործություն չէ, սակայն երկրի բնակիչների մեծ մասը չի ընդունում նրանց: Այս տարի գեյ-շքերթը, որն արդեն մի քանի տարի անցկացվում է Ստամբուլում, համընկել է մահմեդականների համար սրբազան Ռամադանի հետ: