Քիշնեւի քաղաքագլխի ընտրություններում հաղթել է եվրոպամետ Դորին Կիրտոակեն
ՄիջազգայինՔիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է եվրոպամետ Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Դորին Կիրտոակեն, որը Մոլդովայի մայրաքաղաքը գլխավորում է 2007 թվականից: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ բոլոր քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո նա ստանում է 163,5 հազար ձայն (53,54 տոկոս): Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Զինաիդա Գրեչանին, ապահովել է 141,9 հազար ընտրողների աջակցությունը (46,46 տոկոս):
Լիբերալների շտաբում արդեն տոնում են հաղթանակը, իսկ սոցիալիստները հայտարարել են, որ չեն ճանաչում Քիշնեւում կայացած ընտրությունների արդյունքները:
«Մենք ընտրական տեղամասերում քվեարկության կեղծման բազմաթիվ ապացույցներ ունենք: Լիբերալները արդյունքները նկարել են վարչական ռեսուրսի օգնությամբ»,- հայտարարել է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: