ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնը զորավարժանքներ կանցկացնի Բելառուսում
ՄիջազգայինԱՊՀ-ի երկրները 2016 թվականին համատեղ հակաահաբեկչական զորավարժանքներ կանցկացնեն Բելառուսում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:
«Հաջորդ տարի մենք մեծ զորավարժանքներ կանցկացնենք Բելառուսի տարածքում: Այժմ պատրաստում ենք նոր վարժանքների մեծ սցենարը: Կարծում եմ, որ այն կլինի բազմապլան, հետաքրքրական եւ, որ ամենագլխավորն Է, գործնական կիրառմամբ»,- ասել Է Նովիկովը «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որը ցուցադրվել Է հունիսի 28-ին:
Նա նշել Է, որ գործնականում ամեն տարի զորավարժություններ են անցկացվում ԱՊՀ-ի պետությունների տարածքում, դրանցում ներգրավվում են Համագործակցության գործնականում բոլոր պետությունների հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
«Մեր յուրաքանչյուր վարժանքի ժամանակ մենք մեր աշխատակիցներին սովորեցնում ենք վարել հակադիվերսիոն, հակաահաբեկչական գործունեություն, այդ թվում՝ սոցցանցերում»,- հավելել Է կենտրոնի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: