Հունաստանի հետ համաձայնության հասնելու համար րոպեներ ու վայրկյաններ են մնում. Ժան Կլոդ Յունկեր
ՄիջազգայինԵվրոպան պետք Է ընդհանուր շահերի գոտի մնա, այլ ոչ թե վերածվի ազգային շահերի պայքարի ասպարեզի: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ հունիսի 29-ին Բրյուսելում ելույթ ունենալով Հունաստանին նվիրված մամուլի ասուլիսում:
«28 երկրներից բաղկացած Եվրոպան պետք Է միշտ մնա ընդհանուր շահերի գոտի, այլ ոչ թե վերածվի ազգային շահերի պայքարի ասպարեզի: Սա պոկեր խաղը չԷ, որտեղ կան պարտվողներ ու հաղթողներ: Կամ մենք բոլորս կհաղթենք, կամ բոլորս տանուլ կտանք»,-ասել Է նա:
«Ես խորապես հիասթափված եմ այն բեմադրությունից, որը շաբաթ օրը ներկայացվեց Բրյուսելում: Ինչ-որ տեղ ես ինձ դավաճանված եմ զգում այն բոլոր ջանքերից հետո, որոնք գործադրվեցին Հունաստանի շուրջ փոխզիջման հասնելու համար»,-ընդգծել Է Յունկերը:
«Փոխզիջման հասնելու ձգտումը խափանվեց հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Հունաստանի միակողմանի որոշմամբ»,-հավելել Է նա: Դրա հետ մեկտեղ, Յունկերի կարծիքով, Հունաստանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը դեռեւս պահպանվում Է:
«Հունաստանի հետ համաձայնության հասնելու հնարավորություն դեռ կա, թեեւ դրա համար չափազանց քիչ ժամանակ Է մնացել, խոսքը րոպեների ու վայրկյանների մասին Է»,-ասել Է նա: «Ինձ համար ամոթալի Է դա կրկնել նորից ու նորից, բայց ժամանակ գործնականում արդեն չկա»,-հավելել Է Յունկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: