Standard and Poors-ն իջեցրել Է Հունաստանի երկարաժամկետ վարկանիշը
ՄիջազգայինStandard and Poors վարկանիշային գործակալությունը Հունաստանի երկարաժամկետ ռեյտինգն իջեցրել Է մեկ աստիճանով՝ CCC-ից մինչեւ CCC-` բացասական կանխատեսմամբ: Այդ մասին ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտարարել Է Standard and Poors-ը, պաշտոնական վարկատուների առաջարկությունների շուրջ հանրաքվե անցկացնելու Հունաստանի որոշումը կարելի Է մեկնաբանել որպես այն բանի դրսեւորում, որ Ալեքսիս Ցիպրասի կառավարության համար ներքին քաղաքականությունը գերակա Է ֆինանսական ու տնտեսական կայունության, առեւտրային պարտքերի գծով վճարումների եւ եվրոգոտուն անդամակցելու նկատմամբ:
Այդ որոշումը խոսում Է այն մասին, որ Հունաստանը, ամենայն հավանականությամբ, հունիսի 30-ին չի կատարի 1,5 միլիարդ եվրոյի չափով վճարումը Արժույթի միջազգային հիմնադրամին, նշում Է գործակալությունը:
«Մեր գնահատմամբ՝ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունն այժմ կազմում Է մոտավորապես 50 տոկոս»,- ասված Է Standard and Poors-ի հաղորդագրության մեջ: