Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն Մխիթարյան Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին


Ադրբեջանի սպորտի նախարարը սպառնացել է Եվրոպական խաղերը քննադատող նյութեր հրապարակած հեռուստաալիքի ղեկավարին

Միջազգային

Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի ղեկավար Էմին Միլլին հայտարարել է այն մասին, որ սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Meydan TV-ի կայքը, սպառնալիքները ստացվել են այն բանից հետո, ինչ հեռուստաալիքը, որի կենտրոնակայանը գտնվում է Բեռլինում, հրապարակել է նյութեր, որոնցում պատմվել է այն մասին, թե ինչպես է Բաքվում ըմբիշների գյուղում ավտոբուսը հարվածել ավստրիացի լողորդուհիներին, ինչպես նաև մերկացվել է Ադրբեջանի եւ Եվրոպական խաղերի վերաբերյալ հիացական խոսքեր հնչեցրած` բրիտանացու տեղ դրված ադրբեջանցու կեղծիքը: Meydan TV-ի այդ եւ այլ նյութեր Ադրբեջանում իշխող ռեժիմի մերկացման նպատակով լայնորեն օգտագործվել են միջազգային ԶԼՄ-ների կողմից: Ինքը՝ Միլլին մի քանի հարցարզույց է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներին եւ հրապարակել Եվրոպական խաղերի շրջանակում իշխանությունների կոռուպցիայի մասին հետազոտություն:

Այդ ամբողջից հետո նա սպորտի նախարար Ռահիմովից հետեւյալ բովանդակությամբ սպառնալիք է ստացել. «Ի՞նչ է արել քեզ ադրբեջանական պետությունը: Որտեղ էլ լինես, մենք քեզ կգտնենք եւ պետությունը քեզ կպատժի այդ կեղտոտ արշավի համար, որը դու կազմակերպել ես: Դու դրա համար կպատժվես: Դու չես կարողանալու ազատորեն շրջել Բեռլինով կամ այլ տեղ: Իմացիր դա»:

Այդ առնչությամբ միջազգային կազմակերպությունները, որոնք մտնում են «Սպորտն իրավունքների համար» կոալիցիայի մեջ, Միլլիի հասցեին սպառնալիքները դատապարտող հայտարարություն են արել՝ բշելով, որ այդպիսով լրջորեն խախտվել են Միլլիի իրավունքները եւ Օլիմպիական խարտիան: Կոալիցիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել քննադատական ձայները լռեցնելու փորձերը եւ անհապաղ քայլեր ձեռնարկել երկրում ազատությունները բարելավելու գծով, այդ թվում` ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:

Կոալիցիան նաեւ կոչ է արել Եվրոպական օլիմպիական կոմիտեին հրապարակորեն դատապարտել Միլլիի, ինչպես նաեւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հասցեին հնչեցվող սպառնալիքները:

Կոալիցիան կոչ է արել նաեւ Գերմանիայի իշխանություններին անհապաղ ապահովել Միլլիի պաշտպանությունը՝ կապված նրա հասցեին հնչեցված լուրջ սպառնալիքի հետ:

Դիմումը ստորագրել են մոտ 20 կազմակերպություն, այդ թվում` ARTICLE 19, Civil Rights Defenders, Committee to Protect Journalists, Freedom Now, Helsinki Foundation for Human Rights, Human Rights House Foundation, Index on Censorship, International Federation for Human Rights-ը (FIDH) եւ ուրիշներ:

Էմին Միլլին «Ազադլըգ»-ին հայտնել է, որ Բաքվում աշխատող Meydan TV-ի մի քանի աշխատակիցների այսօր թույլ չի տրվել դուրս գալ Ադրբեջանից: Նրանց ասվել է, որ երկրից դուրս գալու արգելք է դրված:

Ադրբեջանի իշխանության վերահսկողության տակ գտնվող Lider հեռուստաալիքը Եվրոպական խաղերը որպես լուրջ հաջողություն գրանցելու համար դիմել էր Ջաբրայիլից վերաբնակ Սեյմուր Սաֆարովին եթերում որպես անգլիացի զբոսաշրջիկ Ջեյմս Բոներ ներկայացնելու զավեշտալից կեղծարարության: Հեռուստաալիքի թղթակիցը «Բաքու-2015» սյուժետի շրջանակում հարցազրույց էր վերցրել ադրբեջանցի «բրիտանացուց», ով այդ դերում պատմել էր Բաքվի «արտակարգ հյուրընկալության, զարգացվածության եւ Եվրոխաղերի գերազանց կազմակերպված լինելու մասին»:

Հարցազրույցը սոցցանցերում մեծ աղմուկ առաջանալու պատճառ էր դարձել այն բանից հետո, երբ Սեյմուրի ընկերը Facebook-ի իր անձնական էջում բացահայտել էր ընկերոջ գաղտնիքը: Պարզվել է, որ Lider հեռուստաալիքի ներկայացրած բրիտանացի զբոսաշրջիկ Սեյմուր Սաֆարովը Բաքվի Լոքբաթան ավանում բնակվող Եվրոպական խաղերին մասնակից կամավորներից էր:

«Ազադլըգ»-ին հայտնի է դարձել, որ այդ խայտառակությունը քողարկելու համար իշխանությունները Սեյմուր Սաֆարովին ազատել են աշխատանքից:

«Սեյմուրի հավատարմագիրը չեղարկել են: Նրան աշխատանքից հեռացրել են` չվճարելով երկու ամսվա աշխատավարձը», -գրում է «Ազադլըգ»-ը:

 

ԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՊատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Վիկտորյա Սահակյանը նշում է ծննդյան 31-ամյակը Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՄեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան