Նախքան հանրաքվեն բանակցություններ չեն կարող լինել Աթենքին օգնելու շուրջ. Մերկել
ՄիջազգայինՀունաստանն օրինական իրավունք ունի հանրաքվե անցկացնել վարկատուների առաջարկությունների շուրջ: Այդ մասին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով բունդեսթագում:
«Դա հույների օրինական իրավունքն Է»,-նշել Է նա: Ընդսմին կառավարության ղեկավարը վերապահում Է արել, որ արժութային միության մյուս երկրները «նույնպես օրինական իրավունք ունեն ճշտելու իրենց դիրքորոշումը Հունաստանի նկատմամբ:
Մերկելը հավելել Է, որ մինչեւ հուլիսի 5-ը նշանակված հանրաքվեն «բանակցություններ չեն կարող լինել Հունաստանին օգնություն տրամադրելու հետագա ծրագրի շուրջ»: Դրա հետ մեկտեղ «Հունաստանի հետ բանակցությունների համար դուռը միշտ բաց Է եղել, բաց Է եւ բաց կմնա», նշել Է նա:
«Դա մեր պարտքն Է Եվրոպայի եւ հույն ժողովրդի առջեւ»,-նշել Է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
«Մեզ համար ներկայիս իրավիճակը մարտահրավեր Է, բայց Հունաստանի բնակիչների համար դա տանջանք Է»,-կարծում Է Մերկելը:
ԳՖՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարն ընդգծել Է, որ ներկայում «Եվրոպան ուժեղ Է, ուժեղ Է, քան հինգ տարի առաջ»՝ ճգնաժամի ամենասկզբում: Եվրոպայի ապագային վտանգ չի սպառնում»,-ասել Է Մերկելը:
Արժույթի միջազգային հիմնադրամը հուլիսի 1-ին պաշտոնապես հավաստել Է, որ Հունաստանը ժամանակին չի վճարել 1,6 միլիարդ եվրոյի (1,8 միլիարդ դոլարի) չափով պարտքն այն բանից հետո, երբ եվրոգոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել ֆինանսական օգնության ծրագիրը:
«Մենք գործադիր խորհրդին հայտնել ենք, որ Հունաստանն այժմ ունի պարտքի վճարման ուշացում եւ կարող Է ԱՄՀ-ի ֆինանսավորում ստանալ սոսկ այն բանից հետո, երբ պարտքը վճարվի»,- ասել Է ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ջերի Ռայսը:
Միեւնույն ժամանակ եվրոգոտու նախարարները հայտարարել են, որ կքննարկեն ճգնաժամից դուրս գալու նոր պլանի վերաբերյալ Հունաստանի առաջարկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: