ԻՊ-ն Պալմիրայում երկու հազար տարվա հնության արձան է ոչնչացրել
Միջազգային«Իսլամական պետությունը» ոչնչացրել է պատմական Թադմուր (Պալմիրա) քաղաքի թանգարանի բակում տեղակայված հսկայական «Ալ Լաթ առյուծի» արձանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Հնությունների և թանգարանների վարչության պետ Մաամուն Աբդ ալ Քար իմը: Նրա խոսքով` ԻՊ-ի ահաբեկիչներն արձանը ոչնչացրել են հունիսի 27-ին: «Սա Պալմիրայի ժառանգության դեմ ամենալուրջ հանցագործությունն է»,- նշել է ալ Քարիմն` ավելացնելով, որ մոտ երկու հազար տարվա հնություն ունեցող արձանը եզակի նմուշ էր, որն ուներ ավելի քան երեք մետր բարձրություն և կշռում էր մոտ 15 տոննա:
ԻՊ-ն համացանցում լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է ոչնչացնում արձանը: Տեղեկություններ կան նաև, որ ոչնչացվել են վեց հնագույն արձաններ: Սիրիական հակամարտության սկզբից առյուծի արձանը ռմբակոծություններից պաշտպանել են երկաթե թիթեղներով և ավազե պարկերով:
Հակամարտության սկզբից ԻՊ-ն ոչնչացրել և ավերել է Սիրիայի տարածքում գտնվող մշակութային ժառանգության շուրջ 750օբյեկտներ:
ԻՊ-ն մայիսին վերահսկողություն էր հաստատել Թադմուր քաղաքի վրա: Թադմուրի (Պալմիրա)` բաց երկնքի տակ թանգարանհամարվող ավերակները, որոնք ձգվում են շուրջ երեք կիլոմետր, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանցանկում: Քաղաքը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ց 204 կմ հեռավորության վրա: Հնությունների ևթանգարանների վարչության պետ Մաամուն Աբդ ալ Քերիմն ավելի վաղ դիմել էր Սիրիայի օդային ուժերին և միջազգայինհանրությանը` կոչ անելով պահպանել «սիրիական անապատի մարգարիտը»: