«Արմատա»-ն կներկայացվի Russia Arms Expo-2015 միջազգային ցուցահանդեսում
Միջազգային«Արմատա» մարտական պլատֆորմը կներկայացվի Russia Arms Expo-2015 միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա Ներքին Տագիլում՝ սեպտեմբերին:
Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն: Նրա խոսքով՝ այն հնարավոր է ներկայացվի փակ ցուցադրությամբ կամ ապակու հետևում:
«Իհարկե, մենք այն կներկայացնենք: կամ դա կլինի փակ ցուցադրություն, կամ «Արմատա»-ն ապակու հետևում»,- ասել է Սիենկոն:
«Արմատա»-ն ծանր պլատֆորմ է, որի բազայի վրա ստեղծվել է տանկ եւ հետեւակի մարտական մեքենա։
RAE-2015 միջազգային 10-րդ ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 9-12-ը: