Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»


Ոչ կոնվենցիոնալ մարդը՝ Ղարաբաղում

Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին օրերի երեւի թե ամենաանսովոր ու անսպասելի լուրն այն է, որ ռուսաստանցի մեծահարուստ Գերման Ստերլիգովը փակել է Մոսկվայի մարզում գտնվող իր տունը եւ ողջ ընտանիքով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Ասում են՝ միլիոնատեր, նույնիսկ միլիարդատեր: Հիմա արդեն շատ դժվար է պնդել՝ արդյոք այդքան փող ունի, բայց մի ժամանակ հաստատ ուներ: Մի երկու փաստ պարզապես ներկայացնեմ նրա կենսագրությունից: Բանակից հետո ընդունվեց Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց, ինչպես ասում են, յոլա չգնաց դասախոսների հետ ու ընդամենը մեկ տարի սովորելուց հետո դուրս եկավ: Հետաքրքիր գործ ձեռնարկեց: Երկաթուղային կայարանները Մոսկվայում շատ են, սպասասրահներում էլ մարդկանց պակաս երբեք չի եղել: Պրոֆեսիոնալ երաժիշտներ էր բերում, մի կայարանում նվագում, գնում էին հաջորդ կայարանը, նրանց փոխարեն նոր երաժիշտներ էին գալիս: Մարդիկ էլ հաճույքով փող էին տալիս, որովհետեւ միեւնույն է պիտի ժամերով նստեին իրենց գնացքին սպասեին՝ այդ ընթացքում մի քանի համերգ էին լսում: Դա 88 թվականն էր: Իրականում Գերման Ստերլիգովը հայտնի դարձավ դրանից մոտ երկու տարի անց, երբ ստեղծեց Ռուսաստանի առաջին ապրանքային բորսան: Այն ժամանակ ընդամենը 24 տարեկան էր: 
Երբ տարիներ հետո լրագրողներից մեկը հարցրեց՝ ՙԲա ինչպես Սովետի օրոք նման միտք հղացաք՚, Ստերլիգովը պատասխանեց՝ ՙՊարզապես ամերիկյան մի կինոնկար էի դիտում Ուոլ Սթրիթի մասին ու մտածեցի՝ ինչու մեզ մոտ էլ բորսա չստեղծեմ՚:

Բորսան հսկայական հաջողություն ունեցավ: Երեք շաբաթում Ստերլիգովը դարձավ միլիոնատեր, երեք տարուց արդեն մուլտիմիլիոնատեր էր եւ բազմաթիվ գրասենյակներ ուներ աշխարհի տարբեր ծայրերում: Ֆրանսիայում դղյակ գնեց, Նյու Յորքի ամենակենտրոնում՝ շքեղ բնակարան: Հետո, երբ Մոսկվայում ձեւավորվեց էլիտար թաղամասը՝ հանրահայտ Ռուբլյովկան, այնտեղ էլ երկու տուն ձեռք բերեց: Մի անգամ Ստերլիգովը խոստովանել է, որ հարստության մի մասն էլ դիզել է 1991 թվականի օգոստոսյան պուտչի ժամանակ: Հենց որ Մոսկվայում ուժայինները սեւծովյան Ֆորոս կղզում մեկուսացրեցին Գւորբաչովին եւ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը, Նյու Յուրքի բորսայում Սովետի պարտատոմսերը դարձան զրո: Ստերլիգովը եգիտպացի մի մեծահարուստի միջոցով միանգամից գնեց այդ արժեզրկված պարտատոմսերը, իսկ մի քանի օր անց, երբ հեղաշրջումն ավարտվեց ու ամեն ինչ կայունացավ, վաճառեց դրանք հարյուրապատիկ գնով: 

Այսինքն՝ քաղաքական իրադարձությունները հարստացրեցին Ստերլիգովին, բայց քաղաքականությունը հետագայում նաեւ տարավ այդ փողերը: 2000-ականների սկզբներին Ստերլիգովը որոշեց մասնակցել ընտրություններին: Նախ, Սիբիրում ուզում էր դառնալ Կրասնոյարսկի նահանգապետ: Շատ փող ծախսեց, բայց ոչինչ չստացվեց: Հետո որոշեց Մոսկվայի քաղաքապետ դառնալ՝ էլի ահագին գումար ծախսեց, բայց հավաքեց ընդամենը երեքուկես տոկոս ձայն: Եւ վերջապես 2003 թվականին ուզում էր դառնալ Ռուսաստանի նախագահ: Թեկնածությունը առաջադրեց, բայց վերջին պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ-որ թերություն գտավ փաստաթղթերից մեկում ու հրաժարվեց նրան գրանցել որպես նախագահության թեկնածու: Ստերլիգովը բողոքարկեց որոշումը եւ Գերագույն դատարանը իրոք վճռեց, որ մերժումն անհիմն էր: Բայց, ինչպես ասում են, գնացքը արդեն մեկնել էր, ընտրություններն ավարտվել էին: 

Դրանից հետո Ստերլիգովը՝ պարտքերը մարելու համար վաճառեց թե ֆրանսիական դղյակը, թե Ռուբլյովկայի տները եւ ընտանիքով տեղափոխվեց Մերձմոսկովյան Սլոբոդա ավանը, որտեղ սկսեց զբաղվել ոչխարաբուծությամբ: Գյուղական տուն կառուցեց, որտեղ նույնիսկ գազ չկա եւ մինչեւ վերջերս ապրում էր ավանդական գյուղացիական կյանքով: 
Թե ինչու է տեղափոխվել Ղարաբաղ՝ երեւի միայն ինքը գիտի: Համենայնդեպս՝ ոչ նրա օգնականները, ոչ էլ փաստաբանը՝ մոսկվացի հայտնի իրավաբան Արթուր Հայրապետովը ոչ մի կոնկրետ պատճառ չեն նշում: Փաստաբանը միայն ասում է, որ օրերս խոսել է Ստերլիգովի հետ եւ նա պատմել է, թե ինչ հիասքանչ է Ղարաբաղի օդը, ինչ մաքուր է բնությունը, ինչ հրաշալի մարդիկ են: Հայրապետովը նաեւ հայտնել է, որ Ստերլիգովը Հայաստանում շատ հարգարժան մարդկանց հետ սերտ կապեր է պահպանում: Ում հետ՝ չի ասել:

Ղարաբաղ գնալն, ի դեպ, Ստերլիգովի միակ անսովոր գաղափարը չէ: Նա, օրինակ, համոզված է, որ հիմա իրականում ոչ թե 2015 թվականն է, այլ 2023-ը, որովհետեւ Հիսուս Քրիստոսը 8 տարով ավելի շուտ է ծնվել, քան բոլորի կողմից ընդունված է: Նաեւ ժամանակին այսպիսի գաղափար էր առաջ քաշել: Ռուսաստանի ասիական մասը՝ Ուրալից մինչեւ Սախալին վաճառել օտարերկրյա պետություններին: Այսինքն՝ Ռուսաստանը պետք է մնա միայն եվրոպական մասում ու նաեւ միավորվի Ուկրաինայի եւ Բելառուսի հետ: 
Բավական անսովոր մարդ է եկել Ղարաբաղ: Բոլոր դեպքերում՝ Արցախ տեղափոխվելու միտքը երեւի կարելի է ողջունել: Մանավանդ, որ ոմանք պնդում են, թե փող այնամենայնիվ նա հիմա էլ ունի Լրագրողներից մեկը մի անգամ այդ հարցը նրան տվել է՝ ՙԴուք հիմա հարո՞ւստ եք՚: Ու Գերման Ստերլիգովը պատասխանել է՝ ՙԻհարկե, հարուստ եմ՝ հինգ երեխա ունեմ՚:

 
ԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու